Հարգելի բնակիչներ,
Մասիսի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու ս/թ հուլիսի 31-ին «Մասիս համայնքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» Մասիս համայնքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկմանը:
Շահագրգիռ անձինք կարող են իրենց առաջարկություններն ու դիտողություններն ուղարկել Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայքով (www.masiscity.am) «Մեկ պատուհան» բաժնում նախատեսված տարբերակներով, համապատասխան էլեկտրոնային հասցեով (masismer@mail.ru), իրավական ակտերի նախագծերի միասնական հրապարակման կայքով (www.e-draft.am), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացնել Մասիսի համայնքապետարան:
Հանրային քննարկումը տեղի կունենա հուլիսի 31-ին՝ ժամը 15:00-ին, Մասիս քաղաքի Կենտրոնական հրապարակ 4 հասցեում գտնվող Մասիսի համայնքապետարանի վարչական շենքի 3-րդ հարկի դահլիճում։
Հասցե՝ ՀՀ Արարատի մարզ, Ք. Մասիս
Կենտրոնական հրապարակ 4
Հեռախոս` 0236-4-30-40
Էլ. փոստ` masismer@mail.ru