Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով , հիմք ընդունելով Վազգեն Պետրոսյանի դիմումը /մտից՝ 17.02.2025 թիվ 1720/, 19.11.2005 թվականին Սայաթ Նովա գյուղի ներկայացուցիչ Համլետ Ճուղուրյանի և Վազգեն Պետրոսյանի միջև կնքված վարձակալության պայմանագիրը և հաշվի առնելով, որ Մասիս համայնքի, Սայաթ Նովա բնակավայրի 03-082-0108-0002 ծածկագիրը կրող 0,5119 հա հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամաս` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1․Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող, Վազգեն Սեդրակի Պետրոսյանի կողմից վարձակալած՝ Մասիս համայնքի Սայաթ Նովա բնակավայրում գտնվող 03-082-0108-0002 ծածկագրով 0,5119 հա գյուղատնտեսական նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասը /վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայական N 31012025-03-0095/, թույլատրել ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում, գնման նախապատվության իրավունքով, տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքի 100 %-ից ավել /1 քմ-ը 400 ՀՀ դրամ/ ընդհանուր 2047600 / երկու միլիոն քառասունյոթ հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ արժեքով օտարել Վազգեն Սեդրակի Պետրոսյանին։ |