Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի պահանջներով և ընդառաջելով Արտյոմ Թորասյանի խնդրանքին՝ /մտից մատյան՝ 16.02.2022թ. N 486/ Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1.Արտյոմ Ռազմիկի Թորոսյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք Դարբնիկ գյուղում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր հողատեսքի՝ 4.5275 հա հողամասի /ծածկագիր՝ 03-036-0123-0006/ ձկնաբուծական արհեստական լճակ և անասնաշենք կառուցելու նպատակով, նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության։ |