Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումների պահանջներով և հաշվի առնելով, որ Համո Գավալյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, Երևանյան փողոց 64/2 հասցեում Համո Վաղարշակի Գավալյանի կողմից կառուցված խանութը (արտաքին մակերեսը՝ 19,0 քմ) և սպասարկման ու պահպանման համար հատկացված 0.0019 հա հասարակական կառուցապատման հողամասը (ծածկագիր՝ 03-003-0056-0048) ուղղակի վաճառքով օտարելու բնակիչ՝ Համո Վաղարշակի Գավալյանին:
2.Օրինական ճանաչված շինության ուղղակի վաճառքի գինը կազմում է 396036 (երեք հարյուր իննսունվեց հազար երեսունվեց) ՀՀ դրամ:
3.Խանութով զբաղեցված և սպասարկման համար հատկացված հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 129852 (մեկ հարյուր քսանիննը հազար ութ հարյուր հիսուներկու) ՀՀ դրամ:
4.Օրինական ճանաչված գույքը և հողամասն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: |