Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի,Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի 1920-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Աննա Եղիկյանի դիմումը՝ /մտից ՝ 18.10.2022թ. N 5024/ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1.ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի Դաշտավան բնակավայրում գտնվող Աննա Սամվելի Եղիկյանին սեփականության իրավունքով պատկանող 03-033-0104-0013 կադաստրային ծածկագիրը կրող, 0.03002 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային, վարելահող գործառնական նշանակության հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման տնտեսություն կառուցելու նպատակով։ |