Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի 1920-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Լևիկ Բաղդասարյանի դիմումը՝ /մտից ՝ 29.11.2022թ. N7114/ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի Հովտաշատ բնակավայրում գտնվող Լևիկ Ասկանազի Բաղդասարյանին, Ռուզաննա Սամսոնի Բաղդասարյանին , Լուսինե Լևիկի Բաղդասարյանին, Սեդրակ Լևիկի Բաղդասարյանին սեփականության իրավունքով պատկանող 03-054-0290-0005 կադաստրային ծածկագիրը կրող, 0.7 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային, վարելահող գործառնական նշանակության հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության՝ ձկնաբուծական տնտեսություն կառուցելու նպատակով։ |