Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման, հիմք ընդունելով Գայանե Աթայանի կողմից ներկայացված հայտը (325421)․ որոշում եմ՝
1․Գայանե Աթայանին սեփականության իրավունքով պատկանող Մասիս համայնք,գյուղ Նորամարգ Ազատության փողոց 4/10 հասցեում տալ ձկնաբուծական ջրավազանի կառուցման նախագծման թույլտվություն։
2․Գայանե Աթայանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գայանե Աթայանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: