Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի 1920-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Արմեն Ստեփանյանի դիմումը՝ /հայտ ՝ 07.06.2023թ. N 9251/ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի Ղուկասավան բնակավայրում գտնվող Արմեն Հայրիկի Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող 03-056-0021-0017, 03-056-0021-0018, 03-056-0021-0016 կադաստրային ծածկագրերը կրող, գյուղատնտեսական նպատակային, վարելահող հողատեսքի հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության՝ ջերմոցային տնտեսություն կառուցելու նպատակով։ |