Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի պահանջներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի թիվ 2/փ 75 եզրակացությունը և ՀՀ Արարատի մարզպետ Ս. Թևոնյանի N 01//01752-2023 - 27/03/2023 գրությունը՝ /մտից ՝ 4155. 27․03. 2023թ. / ՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1. Հաստատել ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի Արգավանդ բնակավայրի գլխավոր հատակագծի սույն փոփոխությունը՝
- ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի, Արգավանդ բնակավայրի, Սարալանջի փողոց 23 հասցեում գտնվող 03-018-0026-0019 կադաստրային ծածկագրով, 0.42 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման /ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Արգավանդ բնակավայրի հաստատված գլխավոր հատակագծով՝ հասարակական սպասարկման և առևտրի գոտի/ հողերից բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողեր /ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Արգավանդ բնակավայրի հաստատված գլխավոր հատակագծում՝ բնակավայրերի բազմահարկ կառուցապատման գոտի փոխադրել, իսկ առավելագույն բարձրությունը սահմանել 9-11 հարկ:
|