Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով , հիմք ընդունելով Մխիթար Նազանյանի դիմումը /մտից՝ 03.09.2023 թիվ 12071/, 19.11.2005 թվականին Սայաթ Նովա գյուղի ներկայացուցիչ Համլետ Ճուղուրյանի և Մխիթար Նազանյանի միջև կնքված վարձակալության պայմանագիրը և հաշվի առնելով, որ Մասիս համայնքի, Սայաթ Նովա բնակավայրի 03-082-0114-0019 ծածկագիրը կրող 0,22858 հա հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամաս` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1․Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող, Մխիթար Ժորայի Նազանյանի կողմից վարձակալած՝ Մասիս համայնքի Սայաթ Նովա բնակավայրում գտնվող 03-082-0114-0019 ծածկագրով 0,22858 հա գյուղատնտեսական նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասը / իրավունքի պետական գրանցման վկայական N 10122024-03-0073/, թույլատրել ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում, գնման նախապատվության իրավունքով, տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքի 100 %-ով /1 քմ-ը 448 ՀՀ դրամ/ ընդհանուր 1024039 / մեկ միլիոն քսանչորս հազար երեսունինը / ՀՀ դրամ արժեքով օտարել Մխիթար Ժորայի Նազանյանին։ |