Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է՝ 1.Թույլատրել մեկ տարվա ընթացքում ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող՝ Մարզ Արարատ, համայնք Մասիս գյուղ Դաշտավան Գ․ Տոնոյան փողոց 2/1 հասցեում գտնվող շենքը, (սեփականության վկայական N03042024-03-0077, կադաստրային ծածկագիրը՝ 03-033-0036-0012-001-002, տեսակը՝ մանկապարտեզ, մակերեսը՝ 413․6 քմ) անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել «ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Դաշտավան գյուղի մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի ապրիլի 22-ից։ |