Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Մասիսի համայնքապետարանի կոմունալ տնտեսության և տրանսպորտի բաժնի պետ Սուրեն Ամիրջանյանի 24․01․2024 թվականի զեկուցագիրը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է 1․ Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող CASE, 570V SS 4WD մակնիշի, 6287 LL համարանիշի, 2024 թվականի արտադրության Էքսկավատոր բեռնիչը անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել <<Մասիս համայնքի բնակչության հատուկ սպասարկում և համայնքային ենթակառուցվածքների սպասարկում>> ՀՈԱԿ-ին։ |