Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>>Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասով և <<Սոցիալական աջակցության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․
1․ Սահմանել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքում սոցիալական աջակցության ծառայությունների տրամադրման չափորոշիչները՝ համաձայն կից հավելվածի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրվանից։
3.ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 15-ի ,,ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ,, N 09-Լ որոշումը: