Այսօր: Շաբաթ, 18 Մայիսի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 47
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 6042-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 դեկտեմբերի 2022 թվականի N 6042-Ա

ՍԱՄՎԵԼ ԳԵՎՈՐԳԻ ԼԱԲԼԱՋՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ԵՎ ԻՐ ԿՈՂՄԻՑ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԱՆԴԵԼՈՒՆ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

           Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի  37-րդ հոդվածի 1-ին մասի154-րդ հոդվածի 3-րդ մասի, 247-րդ  հոդվածի 7-րդ կետի, 282-րդ հոդվածի 1-ին մասի    2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի,  Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի, 1.1 ենթակետի, և Հայաստանի Հանրապետության կառավարության ,,Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին 18 մայիսի 2006 թվականի  N 912-Ն  որոշման 2-րդ կետի «բ» ենթակետի  պահանջներով, հիմք ընդունելով  Մասիս համայնքի ղեկավարի 02.12.2022թ. N3728 ծանուցումը լսումներին հրավիրվելու մասին  / պատշաճ ծանուցվել է 02.12.2022թ, առձեռն /, Մասիսի համայնքապետարանի վարչական հանձնաժողովի /07.12.2022թ. N295 արձանագրություն/ առաջարկը, Սամվել Գևորգի Լաբլաջյանի կողմից Մասիս համայնք գ․Հայանիստում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 03-052-0446-0001, 03-052-0447-0001, 03-052-0445-0001/ դաշտամիջյան ճանապարհ/ ծածկագրերով գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ այլ գործառնական նշանակության հողամասերի և 03-052-0448-0001 կադաստրային ծածկագրով գտնվող ջրային նպատակային նշանակության / հիդրոտեխնիկական դրենաժ/ հողամասի       վրա ինքնակամ շինություններ կառուցելու համար որոշում եմ՝ 

1․Սամվել Գևորգի Լաբլաջյանի նկատմամբ հարուցած վարչական վարույթը կարճել։           

2.Պարտավորեցնել Սամվել Գևորգի Լաբլաջյանին /անձնագիր՝ BA2575301, ծնված՝ 13․10․1969թ, տրված՝ 19․01․2016թ․ 008-ի կողմից/ Մասիս համայնք գ․Հայանիստում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա կառուցած ինքնակամ շինությունները՝ պարիսպները 15-օրյա ժամկետում քանդել և տարածքը բերել նախկին տեսքին։  

3.Սույն որոշման 1-ին կետի պահանջը նշված ժամկետում չկատարելու դեպքում շինությունների քանդման հետ կապված աշխատանքների իրականացումը վերապահել համայնքապետարանի կոմունալ տնտեսության և տրանսպորտի բաժնին։  

4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման մասին Սամվել Լաբլաջյանին իրազեկելու հաջորդ օրվանից։

5․Որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում վարչական կամ դատական կարգով։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`     
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner