|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
20 մայիսի 2025 թվականի N 174-Ա |
ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով Հրանտ Ղամբարյանի դիմումը /մտից՝ 04.04.2024թ. թիվ 3703/` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1.Հայաստանի Հանրապետություն Արարատի մարզ Մասիս համայնք ք․ Մասիս Դպրոցականների փողոց 3/20 հողամաս հասցեում գտնվող 0,00597 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-003-0134-0030, սեփականության իրավունքի վկայական N 03042025-03-0005/, որը սահմանակից է Հրանտ Մառլենի Ղամբարյանին սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր՝ 03-003-0134-0023/ հողամասին և որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել Հրանտ Մառլենի Ղամբարյանին ։ 2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 531000 / հինգ հարյուր երեսունմեկ հազար / ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 8884 /չորս հազար չորս հարյուր քառասուներկու / Հայաստանի Հանրապետության դրամ: |
Կողմ -14 ԱՎԱՆԵՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԱՐԱՄԱՅԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ ԱՖՐԻԿՅԱՆ ՆՈՒՆԵ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՐԱՄ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԱՐՍԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԴԱՎԻԹ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԱԲՈՅԱՆ ԵՐԵՄ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՆՅԱՆ ՆԱԻՐԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ ԵԼԻԶԱՎԵՏԱ ՕՍԵՅԱՆ ԶՈՀՐԱԲ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|