Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի ,,Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին,, № 912-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով, որ Գոհար Քոլոզյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է.
1.Թույլատրել մեկ տարվա ընթացքում Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ ք. Մասիս Շիրազի փողոց 2-րդ նրբանցք թիվ 14/24-1 հասցեում գտնվող ավտոտնակը /արտաքին մակերես՝ 31,7 քմ, ներքին մակերես՝ 27,2 քմ/ և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0,02241 հա բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝03-003-0128-0771/ ուղղակի վաճառքով օտարել Գոհար Քոլոզյանին ։ 2. Ավտոտնակի համար մուծման վճարը կազմում է 66570/ վաթսունվեց հազար հինգ հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամ/ 1քմ-ի արժեքը 2100 /երկու հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամ:
3. Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 658854/վեց հարյուր հիսունութ հազար ութ հարյուր հիսունչորս/ ՀՀ դրամ /1 քմ-ի արժեքը 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ ՀՀ դրամ:
|