Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի պահանջներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի թիվ 2/փ - 108 եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի գրությունը /մտից ՝ 28.03․2025թ. N 3399/ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի, Մասիս համայնքի Նոր Խարբերդ բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Արարատ-1 համակցված տարածական պլանավորման փաստաթղթի սույն փոփոխությունները՝
- Հայաստանի Հանրապետություն Արարատի մարզի Մասիս համայնքի, Նոր Խարբերդ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող կադաստրային 03-070-0263-0005 ծածկագրով 0․1768 հա (ըստ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի 0,17հա) մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողեր հողատեսքի հողը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողեր գործառնական նշանակության:
|