| Ղեկավարվելով   <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ,  16-րդ մասերի պահանջներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի թիվ 2/փ -116 եզրակացությունը և ՀՀ  Արարատի մարզպետ Ս. Թևոնյանի  գրությունը՝  /մտից ՝ 10.05.2023թ. N 6046/ ՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1.Հաստատել ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի Նոր Խարբերդ բնակավայրի գլխավոր հատակագծի սույն փոփոխությունը՝ 
 ՀՀ Արարատի մարզի  Մասիս համայնքի,  Նոր Խարբերդ  բնակավայրի վարչական տարածքում գտնվող, քաղաքացու  սեփականություն հանդիսացող 03-070-0203-0003 կադաստրային ծածկագրով,  0.17607հա մակերեսով  գյուղատնտեսական նշանակության վարելահող հողատեսքի  հողամասը  փոխադրել  բնակավայրերի նպատակային  նշանակության բնակելի կառուցապատման հողերի բնակելի տուն  կառուցելու նպատակով։ |