Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով Մասիս համայնքի բնակիչ Արսեն Մամիկոնի Ալեքսանյանի դիմումը և պատվոգրերը /01․08․2023թ. մտից N 9880/ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է՝
1. Թույլատրել ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարին՝ Կարս քաղաքում անցկացված մարտեր առանց կանոնների (MMA) մրցաշարին 66 կգ քաշային կարգում 1-ին պատվավոր տեղը զբաղեցրած, Վրաստանի հանրապետության մայրաքաղաք Թբիլիսիում կայացած ազատ ոճի մարտարվեստում (COMBAT KARATE K-1) մրցաշարին 60 կգ քաշային կարգում 1-ին պատվավոր տեղը զբաղեցրած և պրոֆեսիոնալ «Արմֆայթինգ» ֆեդերացիայի կողմից կազմակերպված «ընդհանուր մենամարտեր» ՀՀ առաջնությունում 70 կգ քաշային կարգում 1-ին պատվավոր տեղը զբաղեցրած Արսեն Մամիկոնի Ալեքսանյանին սեպտեմբեր ամսին Իտալիայում կայանալիք մարտեր առանց կանոնների եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար հատկացնել սոցիալական աջակցություն 500.000 ՀՀ դրամ: |