Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է.
1.Թույլատրել համայնքի ղեկավարին մեկ տարվա ընթացքում Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող կիսակառույց մշակույթի տունը /մակերեսը՝ 3157,2 քմ, կադաստրային համարը՝ 111-002-001/ բնակավայրեի հասարակական կառուցապատման 0,63 հա հողամասով /ծածկագիր՝ 03-003-111-002/ աճուրդ վաճառքի միջոցով օտարելու հետևյալ նպատակով և պայմանով.
-
Գնորդը պարտավորվում է վերը նշված տարածքում առնվազն 7 տարվա ընթացքում կառուցել առնվազն 250 քմ միջազգային ստանդարտներին համապատասխան մշակութի տուն՝ նվիրաբերությամբ համայնքին փոխանցելով,
-
Կառուցվող մշակույթի տան նախագիծը համաձայնեցնել համայնքի ղեկավարի հետ
-
Աճուրդի արդյունքներով հաղթած ճանաչված անձի հետ կնքել պայմանագիր՝ սահմանելով այլ պայմաններ:
2. Հաստատել մեկնարկային գինը՝ կիսակառույց շինության գինը ըստ 12.05.2020 թվականի գնահատման արժեքի,իսկ հողը՝ տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքի չափով:
|