Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 183-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 11-րդ հոդվածով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 38-րդ  կետով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին  որոշում է. 
  1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը»՝ համաձայն կից հավելվածի: 
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։  |