Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով , հիմք ընդունելով Վոլոդյա Առաքելյանի դիմումը /մտից՝ 13.12.2023թ. թիվ 17016/, 19.08.2005թ, թվականին կնքված թիվ 1406 վարձակալության պայմանագիրը և հաշվի առնելով, որ Մասիս համայնքի, Մասիս քաղաքի 03-003-0056-0034 ծածկագիրը կրող 0,0037 հա հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամաս` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1․Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող, Վոլոդյա Լազարի Առաքելյանի կողմից վարձակալած՝ Մասիս համայնքի Մասիս քաղաքում գտնվող 03-003-0056-0034 ծածկագրով 0,0037 հա բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողատեսքի հողամասը / վկայական N 2039094/, թույլատրել ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում, գնման նախապատվության իրավունքով, տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքի 100 %-ով /1 քմ-ը 6835 ՀՀ դրամ/ ընդհանուր 232390 /երկու հարյուր երեսուներկու հազար երեք հարյուր իննսուն/ ՀՀ դրամ արժեքով օտարել Վոլոդյա Լազարի Առաքելյանին: |