Ղեկավարվելով ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հաշվի առնելով քաղաքացի Տարոն Խալաթյանի դիմումը /23․04․2024թ, մտից 5995/` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1.Մասիս համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 14-ի << ՏԱՐՈՆ ՀԱՄԼԵՏԻ ԽԱԼԱԹՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ >> N 50-Ա որոշման 1-ին կետում գրառված ,, գյուղապրանքների պահեստ,, բառերը փոխարինել ,,սառնարանային պահպանության տնտեսություն ,, բառերով ։ |