Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի ,,Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին,, № 912-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով, որ Վարդանուշ Բայանդուրյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել մեկ տարվա ընթացքում Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ Մասիս քաղաք Ազատամարտիկների փողոց թիվ 27/64 հասցեում գտնվող ավտոտնակը /մակերես՝ 21,3 քմ/ և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0,0078 հա բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 03-003-0126-0174/ ուղղակի վաճառքով օտարել Վարդանուշ Բայանդուրյանին։ 2. Ավտոտնակի համար մուծման վճարը կազմում է 44730 /քառասունչորս հազար յոթ հարյուր երեսուն/ ՀՀ դրամ/ 1քմ-ի արժեքը 2100 /երկու հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամ: 3. Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 229320 /երկու հարյուր քսանինը հազար երեք հարյուր քսան/ ՀՀ դրամ /1 քմ-ի արժեքը 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ ՀՀ դրամ: |