Այսօր: Չորեքշաբթի, 3 Հուլիսի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 5012-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 հուլիսի 2024 թվականի N 5012-Ա

ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԱՌԿԱ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Վալերի Իվանի Քալանթարյանի դիմումը /մտից մատյան՝ 24.05.2024թ. թիվ 7525/:

ՈՒսումնասիրությունից պարզվել է, որ Մասիս համայնքի Նիզամի գյուղի, Սայաթ-Նովայի փողոց, թիվ 9 հասցեում գտնվող հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,02204 հա, որի վրա առկա բնակելի տունը սեփականության իրավունքով պատկանում է հանգուցյալ Սոնյա Աթաբեկի Առուստամյանին։ Նշված բնակելի տան պահպանման և սպասարկման համար առանձնացված 0.02204 հա հողամասի նկատմամբ պահպանված չեն հողհատկացման հիմքերը։ Նշված անշարժ գույքի նկատմամբ տրվել է ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր Վալերի Իվանի Քալանթարյանին, որի նկատմամբ իրավունքի պետական գրանցում չի կատարվել։

Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և բնակելի տան զբաղեցրած ու դրա սպասարկման համար 0,02204 հա հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրեսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում․

Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և  Հայաստանի Հանրապետության կառավրության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն որոշման պահանջներով,  ընդառաջելով Վալերի Քալանթարյանի խնդրանքին. որոշում եմ՝

1. Մասիս համայնքի Նիզամի գյուղի, Սայաթ-Նովայի փողոց, թիվ 9 հասցեում գտնվող սեփականության իրավունքով գրանցված բնակելի տան զբաղեցրած պահպանման ու սպասարկան համար առանձնացված փաստացի սահմանազատված 0.02204 հա հողամասի նկատմամբ ճանաչել քաղաքացի`Վալերի Իվանի Քալանթարյանի /ծնված` 25.07.1963 թ անձնագիր AV0547191, տրված՝ 06.12.2022 թ-ին 036-ի կողմից / սեփականության իրավունքը:

2. Շենք-շինությունների մակերեսը և հողամասի սահմանները ճշտված են որակավորում ունեցող մասնագետի կողմից տրված հողամասի հատակագծով (կցվում է):

3. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`     
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner