Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 97-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով, որ Մասիսի համայնքապետարանի 900435002523 հաշվեհամարին վճարվել է 6․000 (վեց հազար) ՀՀ դրամ տեղական տուրքը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներն ու Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը/հայտ՝ 162881 ծածկագիր՝ 03999CPRPM7A, ծածկագիր՝ 02055TACU5CH և ընդառաջելով Տարոն Մկրտչյանի խնդրանքին՝ /մտից՝ 25.04.2024թ. թիվ 6025/ որոշում եմ
1.Տարոն Սուրենի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասը /ծածկագիր՝ 03-012-0011-0069/ դարձնել երկու գույքային միավոր և հասցեավորել համապատասխանաբար`
ա/ Բաժանվող մաս 1․ 0,01368 հա-ի համար՝ ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք, գյուղ Այնթապ, 4-րդ շարք, 1/3 հողամաս:
բ/ Բաժանվող մաս 2․ 0,01552 հա-ի համար՝ ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք, գյուղ Այնթապ, 4-րդ շարք, 1/4 հողամաս:
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման։