Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումների պահանջներով և հաշվի առնելով, որ Ռաֆիկ Դիլանյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք գ. Դաշտավան Մասիս-Վաղարշապատ խճուղի 2-րդ անցուղի 6 հասցեում Ռաֆիկ Վիկտորի Դիլանյանի կողմից կառուցված ավտոտնակը (արտաքին մակերեսը՝ 58,6քմ) և սպասարկման ու պահպանման համար հատկացված 0.00586 հա բնակելի կառուցապատման հողամասը (ծածկագիր՝ 03-033-0043-0006) ուղղակի վաճառքով օտարելու բնակիչ՝ Ռաֆիկ Վիկտորի Դիլանյանին:
2.Օրինական ճանաչված շինությունների ուղղակի վաճառքի գինը կազմում է 83․330 (ութսուներեք հազար երեք հարյուր երեսուն) ՀՀ դրամ:
3.Ավտոտնակի զբաղեցրած հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 110․034 ( հարյուր տաս հազար երեսունչորս) ՀՀ դրամ:
4.Օրինական ճանաչված գույքը և հողամասն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: