Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ, 16-րդ մասերի պահանջներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 1/փ-344 եզրակացությունը, ՀՀ Արարատի մարզպետի 30.11.2021թ. N01//10458-2021 գրությունն ու ընդառաջելով Արմեն Զաքարյանի և Նարեկ Խաչատրյանի խնդրանքին՝ /մտից մատյան՝ 25.02.2022թ. N 652/ Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1.ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Արգավանդ բնակավայրում գտնվող Արմեն Արտավազդի Զաքարյանին և Նարեկ Կարենի Խաչատրյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 03-018-0061-0008 կադաստրային ծածկագրով 0.9 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի նպատակային և գործառնական նշանակությունը՝ բնակելի տուն կառուցելու նպատակով փոխել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության։ |