Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի 2387-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով կադաստրի կոմիտեի հասցե տրամադրելու մասին որոշումների քաղվածքները՝ /ծածկագիր 03172LTTLBFS, 03172DMTHJUN, 03172D4YSB5C/՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․
1. Մասիս համայնքի Մարմարաշեն բնակավայրի նորաստեղծ բնակելի թաղամասի հետևյալ փողոցներն անվանակոչել համաձայն կադաստրի կոմիտեի կայացրած հասցե տրամադրելու մասին որոշումների՝
1․1 Մասիս համայնք, Մարմարաշեն, 1-ին թաղամասի 5-րդ փողոց - 03172LTTLBFS ծածկագիր,
(նկարագիրը՝ Մարմարաշեն բնակավայրի 16-րդ փողոցին զուգահեռ 03-058-0238-0034 ծածկագրով գույքային միավորից դեպի ձախ, մինչև 16-րդ փողոցի 3-րդ փակուղի):
1.2 Մասիս համայնք, Մարմարաշեն, 1-ին թաղամասի 4-րդ փողոց - 03172DMTHJUN ծածկագիր,
(նկարագիրը՝ Մարմարաշեն բնակավայրի 1-ին թաղամաս 5-րդ փողոցին զուգահեռ, 03-058-0238-0029 ծածկագրով գույքային միավորից դեպի ձախ, մինչև 16-րդ փողոցի 3-րդ փակուղի)։
1․3 Մասիս համայնք, Մարմարաշեն, 1-ին թաղամասի 3-րդ փողոց - 03011T5EMKRS ծածկագիր,
(նկարագիրը՝ Մարմարաշեն բնակավայրի 1-ին թաղամաս 4-րդ փողոցին զուգահեռ, 03-058-0238-0073 ծածկագրով գույքային միավորից դեպի ձախ, մինչև 16-րդ փողոցի 3-րդ փակուղի )։