Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի ,,Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին,, № 912-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով, որ Գագիկ Այվազյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել մեկ տարվա ընթացքում Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ Մասիս քաղաք 5-րդ փողոց թիվ 33/46 հասցեում գտնվող ավտոտնակը /մակերես՝ 31.1 քմ/ և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0,00311 հա բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 03-003-0087-0050/ ուղղակի վաճառքով օտարել Գագիկ Այվազյանին։ 2. Ավտոտնակի համար մուծման վճարը կազմում է 65310 /վաթսունհինգ հազար երեք հարյուր տաս/ ՀՀ դրամ1քմ-ի արժեքը 2100 /երկու հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամ:
3. Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 91434 /ինսունմեկ հազար չորս հարյուր երեսունչորս/ ՀՀ դրամ 1 քմ-ի արժեքը 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ ՀՀ դրամ: |