Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումներով և հաշվի առնելով, որ Գուրգեն Բաղդասարի Պետրոսյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1․Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ Մասիս համայնք, ք Մասիս 7 սպանդանոց հասցեում գտնվող սպանդանոցը (մակերեսը՝ 79,06 քմ) և սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0,0237 հա արդյունաբերության ընդերքօգտագործման եվ այլ արտադրական նշանակության հողամասը (ծածկագիր՝ 03-003-0094-0077) ուղղակի վաճառքով օտարել բնակիչ՝ Գուրգեն Բաղդասարի Պետրոսյանին:
2․ Շինության ուղղակի վաճառքի գինը կազմում է 312000 (երեք հարյուր տասներկու հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
3․ Շինությամբ զբաղեցրած հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 1053000 (մեկ միլիոն հիսուներեքւ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
4․Սահմանված չափերով ձևավորված վաճառքի գնին (վարձավճարին) հավելվում են միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքի պետական գրանցման համար իրականացված վճարները` 26000 (քսանվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ վճարման անդորրագրերի հիման վրա:
5․ Գույքն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: