Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1.Մասիս համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 23-ի N 309-Ա որոշումը շարադրել նոր խմբագրությամբ.
<<ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել համայնքի ղեկավարին մեկ տարվա ընթացքում Մասիս քաղաքում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասերը տրամադրել օտարման ՝ աճուրդ վաճառքի միջոցով․
1.1 ՀՀ, Արարատի մարզ, Մասիս համայնք, ք․ Մասիս, Ն/թ, Դպրոցականների փողոց 1/11 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 03-003-0137-0472 կադաստրային ծածկագրով, 0.02211 հա մակերեսով հողամասը: Մեկնարկային գին հաստատել տվյալ պահին գործող հողամասի կադաստրային արժեքի 100%-ով, 1քմ-ը՝ 6834.3 ՀՀ դրամ ։
1.2 ՀՀ, Արարատի մարզ, Մասիս համայնք, ք․ Մասիս, 9-րդ փողոց, 2-րդ նրբանցք, 15 հողամաս հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 03-003-0416-0057 կադաստրային ծածկագրով, 0.0467 հա մակերեսով հողամասը ։ Մեկնարկային գին հաստատել տվյալ պահին գործող հողամասի կադաստրային արժեքի 100%-ով, 1քմ-ը՝ 4441.8 ՀՀ դրամ ։
|