Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով համայնքապետարանի աշխատակազմի ԿՍՄԵԱ բաժնի պետ Տիգրան Բաբախանյանի 26․01․2024 թվականի թիվ 2009 զեկուցագիրը և համայնքի ղեկավարի առաջարկը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Թույլատրել Մասիս համայնքի 2024 թվականի բյուջեում հանգստի և սպորտի ծառայությունների գործառական դասակարգման սպորտային նպաստներ հոդվածով նախատեսված միջոցներից հատկացնել՝
Հայաստանի գինեսի ութակի ռեկորդակիր, ազատ ոճի ըմբշամարտի Երևանի չեմպիոն՝ Դավիթ Պետրոսյանին՝ 200.000 ՀՀ դրամ,
Թայլանդի թագավորությունում ուսումնամարզական հավաքներին մասնակցելու համար, մուայթայի միջազգային մրցաշարի բազմակի չեմպիոններ՝
Ռոման Սեդրակյանին՝ 600.000 ՀՀ դրամ,
Արմեն Գրիգորյանին՝ 600.000 ՀՀ դրամ:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշումն ընդունելու հաջորդող օրվանից։ |