Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1 և 34-րդ հոդվածների, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 87-րդ հոդվածի, 88-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 50-րդ պահանջներով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Վերոնիկա Գարիկի Զաքարյանին /ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք, գ․Նոր Կյուրին, 21 փող․, 97 այգետնակ/ ուղարկվել է համայնքի ղեկավարի 11.06.2025թ. N3560 ծանուցումն ու 05․06․2025թ․ դրությամբ տեղեկանքները, փոստային անդորրագիրը վերադարձվել է <<չպահանջված>> նշումով, ինչպես նաև վարչական վարույթի քննության անցկացման տեղի, օրվա և ժամի վերաբերյալ ծանուցումը տեղադրվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական «azdarar.am» ինտերնետային կայքում և «Աղբահանության, գույքահարկի ու հողի հարկի չվճարված գումարները գանձելու նպատակով ստեղծված հանձնաժողով»-ի առաջարկը /18.09.2025թ. արձանագրություն N322/ որոշում եմ.
1.Հարկ վճարող Վերոնիկա Գարիկի Զաքարյանից հօգուտ Մասիս համայնքի բյուջեի /օրենքով սահմանված կարգով/ գանձել՝ փոխադրամիջոցի գույքահարկի /մակնիշը՝ Range Rover 4.4, հ/հ՝ 35TN217/ 2021-2024թթ․ համար` 702.320 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 546.000 ՀՀ դրամ, տույժը` 156.320 ՀՀ դրամ և 2018-2020թթ․ համար` 443.075 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 329.875 ՀՀ դրամ, տույժը` 113.200 ՀՀ դրամ 900435119020 հաշվեհամարին։
2.Որոշումը ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։
3.Որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դիմելու միջոցով որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում։
4.Որոշումը անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
5.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում գումարը գանձվելու է ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով: