,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 34-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Նորայր Հակոբյանի 21.04.2022թ. N220 զեկուցագիրը և ելնելով  հաստիքներ ավելացնելու անհրաժեշտությունից  Մասիս  համայնքի ավագանին որոշում է․ 
  1.Մասիս համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 04-ի 05-Ա որոշման 1-ին կետում նշված N2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ /N2 հավելվածը կցվում է/: 
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  2022 թվականի մայիսի 04-ից:  |