Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի 1920-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով լիազորված անձ Հարություն Մարտիրոսյանի դիմումը /մտից ՝ 07.02.2023թ. N 1674/ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1․ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի Այնթապ բնակավայրում գտնվող Թորոս Յովհաննէսի Պչաքճեանին սեփականության իրավունքով պատկանող 03-012-0327-0006 կադաստրային ծածկագիրը կրող, 0.2474 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային, վարելահող գործառնական նշանակության հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության՝ գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման տնտեսություն /չրանոց/ կառուցելու նպատակով։ |