Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 158
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 30-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍՈՒՐԵՆ ԱՄԻՐՋԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՂԲԱՄԱՆՆԵՐՆ ԱՆԺԱՄԿԵՏ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ <<ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ ԵՎ ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՈՉ ՊԻՏԱՆԻ ԱՂԲԱՄԱՆՆԵՐՆ ՈՒ ԽՈՏՀՆՁԻՉՆԵՐԸ ԽՈՏԱՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի համաձայն, հիմք ընդունելով Մասիսի համայնքապետարանի կոմունալ տնտեսության և տրանսպորտի բաժնի պետ Սուրեն Ամիրջանյանի 29.02.2023թ. զեկուցագիրը  Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է

1.Մասիս համայնքի սեփականության իրավունքով պատկանող թվով 500/ հինգ հարյուր/ հատ պլաստմասե/ 770 լիտր տարողությամբ, յուրաքանչյուրը 101000 ՀՀ դրամ արժողությամբ/ աղբամանները անժամկետ, անհատույց օգտագործման տրամադրել  <<Մասիս համայնքի կոմունալ տնտեսություն, բարեկարգում և կանաչապատում>> ՀՈԱԿ-ին:

2. Թույլատրել <<Մասիս համայնքի կոմունալ տնտեսություն, բարեկարգում և կանաչապատում>> ՀՈԱԿ-ին օգտագործման համար ոչ պիտանի թվով 45 հատ աղբամանները, թվով 2 հատ խոտհնձիչները, թվով 1 հատ ջրի պոմպը, թվով 1 հատ  դրուժբա սղոցը և թվով 1 հատ բենզինային սրսկիչը խոտանել։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՒՐԵՆ ԱՄԻՐՋԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner