Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումների պահանջներով և հաշվի առնելով, որ Արմեն Պետրոսյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1․Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, ք. Մասիս, 3-րդ թաղամաս 7/28 հասցեում գտնվող ավտոտնակը (մակերեսը՝ 24,76քմ) և սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.0026 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասը (ծածկագիր՝ 03-003-0074-0006) ուղղակի վաճառքով օտարել բնակիչ՝ Արմեն Համլետի Պետրոսյանին:
2․Շինության ուղղակի վաճառքի գինը կազմում է 48753( քառասունութ հազար յոթ հարյուր հիսուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ:
3․Շինությամբ զբաղեցրած հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 115487 (յհարյուր տասնհինգ հազար չորս հարյուր ութսունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ:
4․Սահմանված չափերով ձևավորված վաճառքի գնին (վարձավճարին) հավելվում են միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքի պետական գրանցման համար իրականացված վճարները` 26000 ( քսանվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ վճարման անդորրագրերի հիման վրա:
5․ Գույքն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: |