Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման, հիմք ընդունելով Լևոն Մանուկյանի կողմից ներկայացված հայտը (356684)․ որոշում եմ՝
1․Լևոն Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող Մասիս համայնք գյուղ Դաշտավան Մարշալ Բաղրամյան փողոց 2-րդ նրբանցք 10/1 հասցեում տալ բնակելի տան և պարսպի կառուցման նախագծման թույլտվություն։
2․Լևոն Մանուկյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լևոն Մանուկյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: