Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով , հիմք ընդունելով Հարություն Մանուկյանի դիմումը /մտից՝ 18․06.2024թ. թիվ 8569/, 21.08.2020 թվականին Սիփանիկ համայնքի ներկայացուցիչ Հրանտ Գևորգյանի և Հարություն Մանուկյանի միջև կնքված վարձակալության պայմանագիրը և հաշվի առնելով, որ Մասիս համայնքի, Սիփանիկ բնակավայրի 03-085-0023-0035 ծածկագիրը կրող 0,15072 հա հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամաս` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․
1․Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող, Հարություն Վարազդատի Մանուկյանի կողմից վարձակալած՝ Մասիս համայնքի Սիփանիկ բնակավայրում գտնվող 03-085-0023-0035 ծածկագրով 0,15072 հա գյուղատնտեսական նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասը / իրավունքի պետական գրանցման վկայական N 22102024-03-0031/, թույլատրել ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում, գնման նախապատվության իրավունքով, տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքի 100 %-ով /1 քմ-ը 202 Հայաստանի Հանրապետության դրամ/ ընդհանուր 305000 /երեք հարյուր հինգ հազար / Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով օտարել Հարություն Վրազդատի Մանուկյանին։