Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել համայնքի ղեկավարին մեկ տարվա ընթացքում նշված հողամասերն օտարել աճուրդ վաճառքի միջոցով․
1.1 Մասիս համայնքի Ռանչպար բնակավայրում գտնվող 03-081-0137-0017 կադաստրային ծածկագրով, 0.4 հա գյուղատնտեսական նպատակային վարելահող գործառնական նշանակության հողամասը /վկայական N 16112023-03-0047/, մեկնարկային գին սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100%-ի չափով, 397000 /երեք հարյուր իննսունյոթ հազար / ՀՀ դրամ։
1.2 Մասիս համայնքի Արբաթ բնակավայրում գտնվող 03-017-0142-0004 կադաստրային ծածկագրով, 0.4508 հա գյուղատնտեսական նպատակային վարելահող գործառնական նշանակության հողամասը /վկայական N 02112023-03-0071/, մեկնարկային գին սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100%-ի չափով, 447420 /չորս հարյուր քառասունյոթ հազար չորս հարյուր քսան/ ՀՀ դրամ։
1.3 Մասիս համայնքի Սիս բնակավայրում գտնվող 03-083-0510-0026 կադաստրային ծածկագրով, 0.8397 հա գյուղատնտեսական նպատակային վարելահող գործառնական նշանակության հողամասը /վկայական N 26102023-03-0095/, մեկնարկային գին սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100%-ի չափով, 205727 /երկու հարյուր հինգ հազար յոթ հարյուր քսանյոթ/ ՀՀ դրամ։
1.4 Մասիս համայնքի Գեղանիստ բնակավայրում գտնվող 03-028-0105-0069 կադաստրային ծածկագրով, 0.04616 հա գյուղատնտեսական նպատակային վարելահող գործառնական նշանակության հողամասը /վկայական N 27102023-03-0038/, մեկնարկային գին սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100%-ի չափով, 140557 /մեկ հարյուր քառասուն հազար հինգ հարյուր հիսունյոթ/ ՀՀ դրամ։
|