Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումների պահանջներով և հաշվի առնելով, որ Բագրատ Գասպարյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, Նոր թաղամաս 6/16 հասցեում գտնվող օժանդակ շինությունը, ավտոտնակը և պարիսպը ( ընդհանուր մակերեսը՝ 84.7քմ) և դրա սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.01197 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասը (ծածկագիր՝ 03-003-0128-0945) ուղղակի վաճառքով օտարել բնակիչ՝ Բագրատ Ալբերտի Գասպարյանին:
2.Շինությունների ուղղակի վաճառքի գինը կազմում է 287880 (երկու հարյուր ութսունյոթ հազար ութ հարյուր ութսուն) ՀՀ դրամ:
3.Շինությունների զբաղեցրած հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 818066 ( ութ հարյուր տասնութ հազար վաթսունվեց) ՀՀ դրամ:
4.Գույքն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: |