Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասով, 66-րդ հոդվածի 4-րդ մասով , հիմք ընդունելով Շիրակ Մանուկյանի դիմումը /մտից ՝ 23.09.2022թ. N 3926/ և այն հանգամանքը, որ Շիրակ Մանուկյանի կողմից 2019 թվականին քսանհինգ տարի ժամկետով վարձակալած Մասիս համայնքի Սիփանիկ բնակավայրում գտնվող 4.28157հա մակերեսով, ծածկագիր՝ 03-085-0028-0121, գյուղատնտեսական այլ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամաս` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ Թույլատրել մեկ տարվա ընթացքում Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող, Շիրակ Մանուկյանի կողմից վարձակալած՝ Մասիս համայնքի Սիփանիկ բնակավայրում գտնվող ՝ 4.28157 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողամասը /ծածկագիր՝ 03-085-0028-0121, վկայական N 04082022-03-0061/, գնման նախապատվության իրավունքով տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքով 246190 / երկու հարյուր քառասունվեց հազար երկու հարյուր / ՀՀ դրամի չափով , ուղղակի վաճառքով օտարել Շիրակ Մանուկյանին։ |