Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 338
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 379-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԻՆԱ ՄԵԼՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի  պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.    

 

 

1. Թույլատրել համայնքի ղեկավարին մեկ տարվա ընթացքում Մասիս համայնքում գտնվող հողամասերը տրամադրել օտարման ՝ աճուրդ վաճառքի միջոցով․

«1»  Հայաստանի Հանրապետություն, Արարատի մարզ, Մասիս համայնք, Մասիս ք․ Նոր թաղամաս 4-րդ փողոց  23 հողամաս հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային խառը  կառուցապատման գործառնական նշանակության 03-003-0137-0784 կադաստրային ծածկագրով, 0.01945 հա մակերեսով հողամասը, մեկնարկային գին սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100%-ի չափով, 1 քմ- ը 4442 Հայաստանի Հանրապետության դրամ,

«2» Հայաստանի Հանրապետություն, Արարատի մարզ, Մասիս համայնք, գյուղ  Նոր Խարբերդ 2-րդ փողոց 1-ին փակուղի 6 հողամաս հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային   բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 03-070-0082-0036 կադաստրային ծածկագրով, 0.01672 հա մակերեսով հողամասը, մեկնարկային գին սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100%-ի չափով, 1 քմ- ը 4442 Հայաստանի Հանրապետության դրամ։ 

«3» Հայաստանի Հանրապետություն, Արարատի մարզ, Մասիս համայնք, գյուղ Դարակերտ Դ․ Լադոյան փողոց 126  հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային   բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 03-035-0038-0045 կադաստրային ծածկագրով, 0.1317 հա մակերեսով հողամասը, մեկնարկային գին սահմանել հողամասի կադաստրային արժեքի 100%-ի չափով, 1 քմ- ը 2888 Հայաստանի Հանրապետության դրամ։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԻՆԱ ՄԵԼՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner