Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածի պահանջներով, ընդառաջելով Աշոտ Եդիգարյանի խնդրանքին՝ (մտից մատյանի 18.12.2019թ. թիվ 1550) Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝ 1.Տալ համաձայնություն Աշոտ Եդիգարյանի կողմից վարձակալած Մասիս քաղաքի Երիտասարդական փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 9 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարակական կառուցապատման 0,08 հա հողամասը /ծածկագիր՝ 03-003-0298-0033, վավերացված 28.12.2005թ. ս/մ 2273, վկայական N 0076940/ վարձակալության պայմանագրի ժամկետը չգերազանցող ժամկետով /83 տարի ժամկետով/ տարեկան 24700 /քսանչորս հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ վարձաչափով Ալիկ Ռուշանյանին ենթավարձակալությամբ հանձնելու համար: |