Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի,Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի 1920-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Մանուկ Ղազարյանի դիմումը՝ /մտից ՝ 31.01.2023թ. N 1297/ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի Դարակերտ բնակավայրում գտնվող Մանուկ Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող 03-035-0190-0023 կադաստրային ծածկագիրը կրող, 0,32հա գյուղատնտեսական նշանակության հողամասից 0.093 հա մակերեսի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության՝ անասնապահական տնտեսություն կառուցելու նպատակով։ |