Ղեկավարվելով ,,Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջով և հիմք ընդունելով այն, որ Մասիս համայնքի ղեկավարի 2024 թվականի օգոստոսի 19-ի N7274 գրությամբ պահանջվող անշարժ գույքերի հարկի գումարը ամբողջությամբ վճարված է /հիմք՝ Արարատի մարզի Մասիսի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից 21․11.2024թ. տրված տեղեկանքները/ որոշում եմ.
1.Միշա Աբգարի Պետրոսյանի /ՀՀ, Արարատի մարզ, Մասիս համայնք, ք․Մասիս, 5 փող․, 83 տ․/ անշարժ գույքերի հարկի գումարը գանձելու վերաբերյալ հարուցված վարչական վարույթը կարճել: