Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումներով և հաշվի առնելով, որ Մարտուն Սարգսյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք, ք. Մասիս, Հ. Վարդանյան փողոց 6/2 հասցեում գտնվող մառանը (մակերեսը՝ 28.2քմ) և դրա սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.00282 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասը (ծածկագիր՝ 03-003-0424-0277) ուղղակի վաճառքով օտարել բնակիչ՝ Մարտուն Հրաչյայի Սարգսյանին:
2. Շինության ուղղակի վաճառքի գինը կազմում է 68188 (վաթսունութ հազար հարյուր ութսունութ) ՀՀ դրամ:
3. Շինության զբաղեցրած հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 34433 (երեսունչորս հազար չորս հարյուր երեսուներեք) ՀՀ դրամ:
4. Գույքն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: |