Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, հիմք ընդունելով Նորայր Սիմոնյանի դիմումը /մտից 02.09.2022թ N 3097/՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 21-ի N146-Ա որոշման 1-ին կետում գրառված «ջերմատուն» բառը փոխարինել «գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսություն» բառերով։ |