Այսօր: Շաբաթ, 19 Ապրիլի 2025թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 130
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
 
Մասնակցե՛ք Մասիս համայնքի զարգացմանը - Բյուջե 2025
Ընթացիկ փուլ՝
masis1.png

Մասիս համայնքի ավագանու 13 դեկտեմբերի 2024 թվականի N 345-Ն որոշմամբ համայնքում մեկնարկել է 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը, որի կատարումն ապահովելու համար համայնքի ղեկավարի կողմից ստեղծվել է գործընթացի կառավարման հանձնաժողով, հաստատվել են այդ հանձնաժողովի լիազորությունները, աշխատակարգը և միջոցառումների իրականացման ժամանակացույցը։

Մասնակցային բյուջետավորման գործընթացը սույն հարթակով հնարավորություն է ընձեռում համայնքի 16 տարին լրացած բնակիչներին մասնակցելու Մասիս քաղաքի և 26 գյուղական բնակավայրերի զարգացմանն ու բարեկարգմանը՝ ներկայացնելով իրենց նախընտրած ծրագրերը:

Մասնակցային բյուջետավորմամբ ձևավորվող յուրաքանչյուր ծրագրի իրականացման համար ներկայացված առաջարկ-նախագծերի գումարը չպետք է գերազանցի համայնքի ավագանու որոշմամբ սահմանված 50,0 մլն ՀՀ դրամը։

Մասիսի համայնքապետարանը նախաձեռնել է այս գործընթացը քաղաքացիների հետ առավել արդյունավետ և սերտ կապ ապահովելու և մասնակցային կառավարում իրականացնելու նպատակով։

Մասիս համայնքում բնակվող մեր քաղաքացիները հնարավորություն ունեն համայնքապետարանի հետ համատեղ բարելավելու իրենց բնակավայրը՝ ավելի հարմարավետ և գրավիչ դարձնելով համայնքի կյանքը։

Միևնույն ժամանակ առաջարկների այս հարթակը քաղաքացիներին հուզող խնդիրներին ծանոթանալու համակարգ է և լուծումների միասնական որոնման միջոց։ Այս էլեկտրոնային գործիքը ավելի շոշափելի կդարձնի միասնական կառավարում հասկացությունը։

ՔՎԵԱՐԿԵԼ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԻԱՅՆ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 16 ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ, ՈՐՈՆՔ  ԿԳՐԱՆՑՎԵՆ ԿԱՅՔՈՒՄ

Առնչվող փաստաթղթեր
(16.17 Կբ) առաջարկվող հայտի ձևաթուղթ
(1.43 Մբ) ժամանակացույց
(463.42 Կբ) նախապատրաստական փուլի արձանագրություն
(465.91 Կբ) իրազեկման փուլի արձանագրություն
(518.16 Կբ) ժամանակացույցը փոփոխելու արձանագրություն
(1.23 Մբ) Առաջարկների գնահատման արձանագրություն
(31.05 Կբ) Հաշվետվություն իրազեկման մասին
(2.96 Մբ) Հաշվետվություն գնահատման մասին
(22.72 Կբ) Քվեարկության արդյուքներ
(756.28 Կբ) Արձանագրություն քվեարկության արդյունքների
Հաղթած առաջարկների իրագործման պլանավորում (04/03/2025-25/04/2025)
09/01/2025-31/12/2025
Ընթացքում է
27/01/2025-05/02/2025 23:55
Առաջարկների ընդունում
Պատասխանատու՝ Նվարդ Սահակյան, Արմենուհի Հակոբյան
06/02/2025-21/02/2025
Հրապարակվող առաջարկների ընտրում, հանրային քննարկում
Պատասխանատու՝ ՆՈՐԱՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ, Նվարդ Սահակյան
22/02/2025-03/03/2025 14:00
Հրապարակված առաջարկների քվեարկություն
Պատասխանատու՝ Նվարդ Սահակյան, Արմենուհի Հակոբյան
03/03/2025-03/03/2025
Հաղթող առաջարկների բացահայտում
Պատասխանատու՝ ՆՈՐԱՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ, Նվարդ Սահակյան, Արմենուհի Հակոբյան
04/03/2025-25/04/2025
Հաղթած առաջարկների իրագործման պլանավորում
Պատասխանատու՝ ՆՈՐԱՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ, Նվարդ Սահակյան, Քոչար Խաչատրյան
28/04/2025-28/11/2025
Հաղթած առաջարկների իրագործում
Պատասխանատու՝ ՆՈՐԱՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ, Նվարդ Սահակյան, Արմինա Մելոյան, Սուրեն Ամիրջանյան
10/12/2025-10/12/2025
Գործընթացի արդյունքների ներկայացում
Պատասխանատու՝ ՆՈՐԱՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ, Նվարդ Սահակյան, Արմենուհի Հակոբյան
ShowTimeTable ProcessTable
Առաջարկներ
Ղուկասավան բնակավայրի Արամի փողոցի / գլխավոր ճանապարհ/ ժամանակակից կանգառներ տեղադրում   Վարդան Վարդանյան   27 հունվար 2025 Առաջարկում եմ Ղուկասավան բնակավայրում կանգառների համար նախատեսված վայրերում տեղադրել ժամանակակից և հարմարավետ կանգառներ: Հարմարավետ կանագառները կապահովեն բնակիչների հարմարավետությունը, անվտանգությունը և, ինչու ոչ, բնակավայրին կհաղորդեն էսթետիկ տեսք: Նախատեսվում է ունենալ 8 կանգառի կետ՝ առանձին աղբամաններով, լուսավորությամբ և հայտարարությունների համար նախատեսված ցուցատախտակով: Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 12 մլն ՀՀ դրամ:
2 3020
Կանաչ համայնք և բարեկարգում
Ղուկասավան բնակավայրի փողոցների անվանական ցուցանակների և տների համարակալում   ԱՐՓԵՆԻԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ   27 հունվար 2025 Առաջարկում եմ Ղուկասավան բնակավայրում յուրաքանչյուր փողոցի սկզբնամասում տեղադրել առանձին հենասյուն՝ փողոցի անվանական ցուցանակով, ինչպես նաև տեղադրել տնտեսության հասցեին համապատասխանող թվային ցուցանակ: Ղուկասավան բնակավայրում այժմ առկա է 25 փողոց՝ ընդհանուր 800 տնտեսություն: Գյուղում կա տեղորոշման խնդիր և ծրագրի իրականացումը կլուծի այն: Նախնական հաշվարկներով ծրագիրը կարժենա 10 մլն ՀՀ դրամ: Շահառուները՝ ամբողջ բնակչությունը:
0 236
Կանաչ համայնք և բարեկարգում
Բակային մարզասարքերի մշակույթ Ղուկասավանում   Քրիստինե Մարտիրոսյան   29 հունվար 2025 Ղուկասավան բնակավայրի կենտրոնական այգին, որը կառուցվեց անցած տարում և խոստանում է լինել բնակիչների հանգստի սիրելի վայրը, ունի հնարավորություն դառնալու ոչ միայն հանգստի, այլև առողջ ապրելակերպի հրաշալի կենտրոն: Կենտրոնական այգու տարածքում այս պահին կա մեկ խաղասարք՝ երեխաների սահելու և ճոճվելու համար: Առաջարկում եմ այգու տարածքում տեղադրել բակային մարզասարքեր երիտասարդների և մեծահասակների համար: Սա բնակիչներին ավելի կմոտեցնի առողջ ապրելակերպին և լավ օրինակ կդառնա փոքրիկների համար: Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կլինի 5 մլն ՀՀ դրամ:
1 288
Կանաչ համայնք և բարեկարգում
ԱՅՆԹԱՊԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ՀՈՒՇԱՐՁԱՆ-ԿՈԹՈՂԻ ՀԱՐԱԿԻՑ ԱՅԳՈՒ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ   ՄԱՐԳԱՐԻՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ   29 հունվար 2025 Առաջարկում եմ բարեկարգել Այնթապ բնակավայրի Այնթապի հերոսամարտը հավերժացնող հուշարձան կոթողի հարակից այգին,որտեղ կլինի երեխաների ֆիզիկական զարգացման համար անհրաժեշտ խաղասարքեր, ռետինե հատակ , տարբեր տարիքային երեխաների համար սահարաններ, ճոճանակներ։ Բնակիչների հանգստի համար նախատեսված նստարաններ,լուսավորություն,ծաղկանոց, աղբամաններ։ Ինչպես նաև հետագա պահպանման և սպասարկման համար տեղադրել տեսախցիկներ։ Ծրագրի իրագործման արյունքում Մասիս համայնքի ամենամեծ բնակավայրը կունենա երեխաների համար նախատեսված անվտանգ ու հետաքրքիր խաղահրապարակ և ժմանցի վայր։
0 4265
Կանաչ համայնք և բարեկարգում
ԱՅՆԹԱՊԻ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ   ԹԱՄԱՐԱ ԿԱԼՈՒՆՑ   30 հունվար 2025 Առաջարկում եմ բարեկարգել Այնթապ բնակավայրի մսուր-մանկապարտեզի հարակից տարածքը, որտեղ կլինեն ծաղկանոց, զրուցարաններ, խաղադաշտ՝ ռետինե հատակով, կտեղադրվեն աղբամաններ, նստարաններ, լուսավորության հենասյուններ, ինչպես նաև հետագա պահպանման և սպասարկման համար առաջարկում եմ ձեռք բերել որոշակի սարքավորումներ։ Ծրագրի իրագործման արդյունքում Մասիս համայնքի ամենամեծ բնակավայրը կունենա հանգստի ու ժամանցի վայր մեծահասակների և երեխաների համար, ինչպես նաև մեր բնակավայրը կդառնա ավելի բարեկարգ ու ներկայանալի։
0 4198
Կանաչ համայնք և բարեկարգում
բացօթյա սպորտ համալիրի կառուցում /Նորամարգ բնակավայր/   Սուսաննա Ավետիսյան   30 հունվար 2025 Մասիս համայնքի Նորամարգ բնակավայրում մշակույթի տան հարակից տարածքում՝ 200քմ անմշակ տարածության վրա կառուցել բացօթյա սպորտային հրապարակ՝ մարզային համալիր մոտ 15000000/տասնհինգ միլիոն/ ՀՀ դրամ բյուջետավորմամբ, որտեղ կլինի տարբեր մարզասարքեր, փոքրերի համար նախատեսված խաղահրապարակ, ապահոված լինի լուսակիրներով, նստարաններով, սեղաններով, աղբամաններով, տարածքը լինի կանաչապատ։Ցանկալի է նաև ավազային հատված՝ երեխաների բնականոն զարգացման և մոտորիկայի խթանման համար։
0 339
Կանաչ համայնք և բարեկարգում
Այգու բարեկարգում և ընդլայնում /Սայաթ-Նովա բնակավայր/   ԱՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ   30 հունվար 2025 Բարելավել ներկայիս այգին, կառուցել նոր հագեցած և ժամանակակից զբոսայգիիր բոլոր նորագույն սարքավորումներով և հարմարավետությամբ, որի համայնքին պատկանող տարածքը կից է ներկայիս զբոսայգուն,որն էլ հնարավորություն կտա թե մեծահասակներին, թե երեխաներին ճիշտ և օգտակար անցկացնել իրենց հանգիստը:
4 921
Կանաչ համայնք և բարեկարգում
ԴԱՇՏԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԱՐԶԱԴԱՇՏԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ   ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ   30 հունվար 2025 Քանի որ Դաշտավան բնակավայրի մարզադաշտը համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին, ուստի առաջարկում եմ նորոգել այն: Արդյունքում կունենանք ռետինե խաղահրապարակ, մինի ֆուտբոլի դաշտ, մարզվելու վայր՝ նախատեսված մեծերի և փոքրերի համար, հանդերձարան, սանհանգույց, սպասասրահ, ցանկապատ և տարածքի լուսավորություն:
3 1472
Կանաչ համայնք և բարեկարգում
Նպաստել սպորտի զարգացմանը և բնակիչների մոտ առողջ սովորությունների ձևավորմանը Մասիս համայնքում /Խաչփար բնակավայր/   ԱՐՄԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ   30 հունվար 2025 Մասիս համայնքի խոշորացումից հետո տարբեր բնակավայրերում մարզական ենթակառուցվածքներ են ստեղծվել, սակայն Խաչփար, Ազատաշեն, Արբաթ և Հայանիստ բնակավայրերը դեռևս չունեն նման հնարավորություններ։ Խաչփար բնակավայրում գտնվող համայնքապատկան, սակայն անմխիթար վիճաում գտնվող մարզահրապարակի բարեկարգումը կնպաստի բնակիչների առողջ կենսակերպի ձևավորմանը, տարբեր տարիքային և սոցիալական խմբերի ինտեգրմանը և համայնքում սոցիալական կապերի ամրապնդմանը։
13 1109
Կանաչ համայնք և բարեկարգում
ՆՈՐԱԲԱՑ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՆՍՏԱՎԱՅՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ   Ասլի Սողոմոնյան   31 հունվար 2025 Մասիս համայնքի Նորաբաց բնակավայրի վարչական նստավայրը և համայնքային գրադարանը գտնվում են Նորաբացի Ձնծաղիկ մսուր մանկապարտեզի շենքում, որը դառնում է բազմաթիվ անհարմարությունների պատճառ մանկապարտեզի աշխատանքների գուրծունեությունը կազմակերպելու համար։ Սա է պատճառը որ այս ծրագրի շրջանակներում առաջարկում ենք կառուցել Նորաբաց բնակավայրի վարչական նստավայրի և համայնքային գրադարանի շենք /140 ք/մ, մինչև 50 միլիոն ՀՀ դրամի շրջանակներում/, որը հնարավորություն կտա վարչական նստավայրի աշխատանքներն էլ ավելի պատշաճ կատարել և բնակիչներին հարմարավետ սպասարկել, իսկ գրադարանը կունենա իր ընթերցասրահը, գրապահոց իր բաժիններով։ Այս ամենը կխթանի կրթական և մշակութային գործունեության հորիզոնները էլ ավելի ընդլայնել և կբարձրացնի բնակավայրի բնակիչների գրագիտության և ինքնակրթման մակարդակը։ Արդյունքում ՝ 1 . Ձնծաղիկ մ/մ-ում կբացվի կրտսեր I խումբ, 30 երեխա 2. Մանկապարտեզում չի խաթարվի բնականոն աշխատանքային գործունեությունը 3. Կլուծվի համայնքի երեխաներին վաղ տարիքում մանկապարտեզ ընդունելու հարցը 4. Ծնողները կունենան աշխատելու հնարավորություն 5. Կստեղծվեն նոր աշխատատեղեր Ժամանակն է մեր բնակավայրը նոր շնչով լցնելու։ Իսկ դա մենք կարող ենք անել միասին։
32 3842
Շինարարություն
Դարակերտ բնակավայրի հասցեների տեղեկատվական համակարգի բարեկարգման ծրագիր   Լիլիթ Խոդեդանյան   31 հունվար 2025 Առաջարկում եմ ծրագիր, որը կբարելավի Դարակերտ բնակավայրի հասցեական տեղեկատվական համակարգը։ Այժմ գյուղում բազմաթիվ փողոցներ և տներ չունեն հստակ հասցեական համակարգ ու կա անճշտություն, ինչը դժվարացնում է ոչ միայն բնակիչների ու հյուրերի կողմնորոշումը, այլև հասարակական ու արտակարգ ծառայությունների աշխատանքը։ Ծրագրի շրջանակում կանցկացվի հասցեների ճշգրտում, կհավաքագրվեն անհրաժեշտ տվյալները, ապա կպատրաստվեն և կտեղադրվեն փողոցների ու տնային տնտեսությունների համարների նոր ցուցանակներ։ Բացի այդ, բնակիչները կտեղեկացվեն ծրագրի նպատակների և օգտակարության մասին՝ նրանց ներգրավելով գործընթացի մեջ։ Այս նախաձեռնության արդյունքում բնակավայրն ավելի կազմակերպված ու բարեկարգ տեսք կունենա, իսկ հասարակական ծառայությունները՝ ավելի արդյունավետ կաշխատեն։ Արտակարգ իրավիճակներում (շտապօգնություն, հրշեջ ծառայություն, ոստիկանություն) հասցեների հստակ լինելը կխթանի ավելի արագ արձագանքին, իսկ բնակիչները հեշտությամբ կկողմնորոշվեն։ Ծրագրի իրագործումը կնպաստի ոչ միայն Դարակերտի, այլև շրջակա բնակավայրերի զարգացման օրինակ դառնալուն։
2 3980
Կանաչ համայնք և բարեկարգում
Ավելի բարեկարգ Հովտաշատ   ԳԱՅԱՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ   31 հունվար 2025 Հովտաշատ համայնքի երիտասարդությունը, դեռահասները և ինչու չէ փոքրերը չունեն տարածք ,որտեղ կարող են անցկացնել իրենց հանգիստը, խաղան, զրուցեն, քայլեն։ 1․Բնակավայրի բարեկարգում,բարելավում 2․Երիտասարդների, դեռահասների, փոքրերի հանգստի և ժամանցի ճիշտ կազմակերպում։ 3․Համայնքային կյանքի ակտիվացում։
5 1454
Կանաչ համայնք և բարեկարգում
Խաղահրապարակի կառուցում՝ կանաչ գոտի /Արևաբույր բնակավայր/   Կարեն Մանուկյան   31 հունվար 2025 Մասիա համայնքի Արևաբույր բնակավայրում առկա է 350մ քառակուսի անմխիթար տարածք,որը պատկանում է համայնքին Արևաբույրի կենտրոնում: Կցանկանանք կառուցել խաղահրապարակ՝ կանաչ գոտիով,բնակիչների՝երեխաների հանգիստը անցկացնելու համար: Անհրաժեշտ է կատարել հարթեցման աշխատանքներ,լուսավորություն,ցանկապատում, կանաչապատում,կաթիլային ոռոգում,նստարաններ,խաղասարքեր,խաղահրապարակներ և զրուցարան:
12 1059
Կանաչ համայնք և բարեկարգում
<<ՇՈՒՇԱՆ>> մանկապարտեզի բարեկարգում /Հովտաշատ բնակավայր/   ԱԼՎԱՐԴ ՄԱՆՈՒԿՅԱՆ   31 հունվար 2025 Հովտաշատ գյուղի Շուշան մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-ի բակային տարածքը մասնակի բարեկարգման կարիք ունի (կանաչապատում, խաղերի և տաղավարների տեղադրում), ցանկապատը`կառուցման, որի երկու մուտքային մասը մատիտների տեսքով Բակ`1500մ ² Ցանկապատ` 360մ
9 1363
Կանաչ համայնք և բարեկարգում
Երիտասարդների ժամանցի և զարգացման կենտրոն /Սիփանիկ բնակավայր/   Գոհար Բաղդասարյան   31 հունվար 2025 Առաջարկում եմ Սիփանիկ գյուղի վարչական նստավայրի հարևանությամբ կառուցել 3-ից բարձր տարիքի երեխաների և երիտասարդների համար զարգացման և ժամանցի կենտրոն, գեղեցիկ կանաչապատված խաղահրապարակով: Ցանկալի է կենտրոնը կառուցել նոր սերունդի տեխնոլոգիաներով՝ սենդվիչ պանելներով: Զարգացման և ժամանցի կենտրոնի մակերեսը 120 քմ, լինի 3 հարթակ՝ 3-7 տարեկաների հեքիաթային և խաղային հարթակ, 8-80 տարեկանների համար ժամանցի և խաղային հարթակ և 5-15 տարեկանների համար սպորտի և պարային պարապմունքների հարթակ: Արդյունքում՝ Սիփանիկ բնակավայրի երեխաների և երիտասարդների առօրյան հագեցած կլինի ակտիվ խաղերով և զարգացնող  ծրագրերով:     Նախապես շնորհակալություն առաջարկած ծրագիրը ընթերցելու և հավանելու համար:
14 559
Մշակույթ և ժառանգություն
Խաղահրապարակի և հարակից այգու վերանորոգում /Արբաթ բնակավայր/   Նարինե Չոբանյան   31 հունվար 2025 Մասիս համայնքի, Արբաթ վարչական շրջանի կենտրոնական հատվածում առկա խաղահրապարակն ու այգին ունեն վերանորոգման և բարեկարգման կարիք, ուստի խնդրում ենք Ձեզ ընդունել մեր առաջարկը՝ աջակցելով բնակավայրի բարենորոգմանը Ներկայիս խաղահրապարակի հատվածը պատճառ կարող է հանդիսանալ երեխաների առողջությանը վնաս հասցնելուն/ընկնել և վնասվել,հողային ծածկույթի հետևանքով ցեխի և փոշու առկայություն/ Նոր բարեկարգ հրապարակի առկայությունը կնպաստի երեխաների միջև շփման, համագործակցության, միջավայրի, և սոցիալականացման զարգացմանը, որը անփոփվում է նորաձև կառուսելների, էկոլոգիապես մաքուր տարածքի, երեխաների, բնակիչների վստահության և գոհունակության, տարածքի պահպանման, սանիտարական մաքրման պատասխանատվության զգացում, համացանցից կախվածության կանխման ակնկալիքով Ըստ ծրագրի անհրաժեշտ է կատարել՝տարածքի նախապատրաստում/մաքրման և հարթեցման աշխատանքներ/ հատակային ծածկ՝ ռետինե Խաղային սարքավորումներ՝ սղարան, ճոճանակներ, կառուսել, և այլ սարքավորումներ. Խաղահրապարակի և հարակից այգու ճանապարհի բարեկարգում, քառակողմ սալերի տեղադրում Ճաղավանդակների և անվտանգային սահմանագծերի տեղադրում, լուսավորության համակարգ՝ լամպեր, սյուներ. Կանաչապատում՝թփեր, ծաղիկներ/սերմեր/մանկական նստարաններ, տաղավարներ, տեղեկատու ցուցանակներ/անվտանգության կանոններ, օգտագործման հրահանգներ/ պատկերազարդ աղբամաններ, ընդհանուր տեխնիկական աշխատանքներ՝ մոնտաժ, տեղադրում. Ներկայացված տարածքի մակերեսը կազմում է 2500 քմ. Վերոնշյալ ծրագիրը իրագործելու նպատակով անհրաժեշտ է 6 /վեց/ մլն դրամ.
1 735
Կանաչ համայնք և բարեկարգում
  • Կարծիքներ
  • Հաշվետվություններ

Ձեր կարծիք կարևոր է

ԱՐԵՆ ԱՍԱՏՐՅԱՆ 1 ամիս առաջ
Մաղթում ենք հաղթանակ Նորաբաց գյուղին
Պատասխանել
ՆՈՒՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 1 ամիս առաջ
Հոյակապ ծրագիր վերջապես մեր համայնքում էլ կունենանք երեխաների ժամանցի վայր
Պատասխանել
ՏԱԹԵՎԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ 1 ամիս առաջ
Շատ լավ կլիներ Մասիսի ոչ ասֆալտապատ փողոցներում, ինչպիսինն է Երիտասարդական փողոցը, գոնե խճաքար լցնել, ձյունից ու անձրևից հետո երեխաները չեն կարողանում դպրոց հաճախել, ամբողջը ցեխ է
Պատասխանել
ՎԱՐՈՒԺԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ 1 ամիս առաջ
Xukasavan arach
Պատասխանել
ՆՈՒՆԵ ԱՊԵԼՅԱՆ 1 ամիս առաջ
Մաղթում ենք հաջողություն Նորաբաց բնակավայրի առաջարկած ծրագրին
Պատասխանել
ԳԵՎՈՐԳ ԱՂԱԽԱՆՅԱՆ 1 ամիս առաջ
Այս գործընթացը հրաշալի հնարավորություն է Նորաբաց գյուղի զարգացման համար։ Շնորհակալություն բոլոր կազմակերպիչներին
Պատասխանել
ԷԼԵՈՆՈՐԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ 1 ամիս առաջ
Vor Ghukasavan gyuxum  lini ays cragir, shat lav klini, kuzem haxtenq
Պատասխանել
ՆԵԼԼԻ ՄԿՐՏՉՅԱՆ 1 ամիս առաջ
Շնորհակալություն ընձեռնված հնարավորության համար։ Մաղթում եմ հաջողություն Նորաբաց բնակավայրի բոլոր ծրագրերին։
Պատասխանել
ԱՆԱՀԻՏ ԱԹԱԲԵԿՅԱՆ 1 ամիս առաջ
Մաղթում ենք հաջողություն Նորաբաց բնակավայրի առաջարկած ծրագրին,իմ երեխաները հաճախում են գրադարան և բազմիցս օգտվում են գրադարանի ծառայություններից։ Գիտեմ որ գրադարանը և վարչական նստավայրը չունեն իրենց հիմնական կառույցը։Ուրախ եմ,որ այս նախաձեռնությունը հնարավորություն կտա ունենալ հիմնական , գեղեցիկ գրադարան,ինչպես նաև անփոփոխ վարչական նստավայր։
Պատասխանել
ԻՆԵՍՍԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ 1 ամիս առաջ
Ուրախալի է տեսնել այսպիսի զարգացման ծրագրեր, մասնավորապես ծրագրերի իրագործումը։ Մաղթում ենք հաջողություն Նորաբաց բնակավայրի առաջարկած ծրագրին
Պատասխանել
ՍԵՐԺԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 1 ամիս առաջ
Մաղթում եմ նորանոր հաջողություններ Նորաբաց բնակավայրին
Պատասխանել
ՇՈՂԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 1 ամիս առաջ
Մաղթում ենք հաջողություն Նորաբաց բնակավայրի բոլոր ծրագրերին։
Պատասխանել
ԱՐՇԱՎԻՐ ԱՍԱՏՐՅԱՆ 1 ամիս առաջ
Մաղթում ենք հաջողություն Նորաբաց բնակավայրի առաջարկած ծրագրին
Պատասխանել
ԳՈՀԱՐԻԿ ՕՍԻՊՅԱՆ 1 ամիս առաջ
Es maxtumem bolorin haxtel  .hatkapes Sipanik gjux@ev mer harevan Hovtashat g.
Պատասխանել
ՌՈԶԱ ԱՂԱԽԱՆՅԱՆ 1 ամիս առաջ
Քվեարկում եմ Նորաբաց բնակավայրի ծրագրի օգտին,թող մի գյուղը ունենա գրադարանի և վարչական նստավայրի հիմնական տարածքը և գեղեցիկ կառույցը
Պատասխանել
ՆԻՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ 1 ամիս առաջ
Քվեարկում եմ Նորաբաց բնակավայրի կողմից առաջարկված ծրագրին
Պատասխանել
ԼԻԱՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ 1 ամիս առաջ
Մաղթում ենք հաջողություն Նորաբաց բնակավայրի բոլոր ծրագրերին
Պատասխանել
ԱՐՄԵՆ ԱՂԱԽԱՆՅԱՆ 1 ամիս առաջ
Հաջողություն եմ մաղթում Նորաբաց բնակավայրին ծրագրին
Պատասխանել
ԶԻՆՈՖԻԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ 1 ամիս առաջ
Հաղթանակ եմ մաղթում Նորաբաց բնակավայրին ծրագրին, թող էլ ավելի աճի ու զարգանա իմ սիրելի գյուղը
Պատասխանել
ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 1 ամիս առաջ
Մաղթում եմ հաղթանակ Նորաբաց բնակավայրի առաջարկած ծրագրին
Պատասխանել
ԷՄՄԱ ԲԱԲԱՅԱՆ 1 ամիս առաջ
Ուրախալի է տեսնել ,որ իմ բնակավայրը զարգանում է ։ Հաղթանակ Նորաբաց բնակավայրին
Պատասխանել
ՔՐԻՍՏԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ 1 ամիս առաջ
Մաղթում եմ հաղթանակ Նորաբաց բնակավայրին
Պատասխանել
ԱՐԹՈՒՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ 1 ամիս առաջ
Անհամբեր կսպասենք ծրագրի իրագործմանը
Պատասխանել
ԼԻԼԻԹ ՓԻՐՈՅԱՆ 1 ամիս առաջ
Մաղթում ենք հաջողություն Նորաբաց բնակավայրի առաջարկած ծրագրին
Պատասխանել
ԱԶԳԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ 1 ամիս առաջ
Հրաշալի նախաձեռնություն է, շնորհակալություն բոլոր կազմակերպիչներին,մաղթում եմ հաղթանակ Նորաբաց բնակավայրին
Պատասխանել
ԱՆԱՀԻՏ ԱԹԱԲԵԿՅԱՆ 1 ամիս առաջ
Մաղթում ենք նորանոր հաջողություններ Նորաբաց բնակավայրին
Պատասխանել
ԳՐԻԳՈՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 1 ամիս առաջ
Մաղթում ենք հաջողություն Նորաբաց բնակավայրին
Պատասխանել
ԱՐՄԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ 1 ամիս առաջ
Նորանոր հաղթանակներ Նորաբաց բնակավայրին
Պատասխանել
ԿԱՐԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ 1 ամիս առաջ
Մաղթում ենք հաջողություն և հաղթանակ Նորաբաց բնակավայրի առաջարկած ծրագրին
Պատասխանել
ՀԵՐՄԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 1 ամիս առաջ
1960թ.սկսած Նորաբաց բնակավայրն ունեցել է հանրային իր գրադարանը։Այն ակտիվ գործունեություն է իրականացնում մինչ օրս, սակայն գրադարանը չունի իր սեփական վայրը,ուստի հաղթանակ եմ մաղթում, Նորաբաց բնակավայրի առաջարկած ծրագրին,որի արդյունքում գրադարանը կհիմնավորվի և կունենա իր անփոփոխ տեղը։
Պատասխանել
ՍՈՒԶԱՆՆԱ ԱՂԱՋԱՆՅԱՆ 2 ամիս առաջ
Նիզամի գյուղը ոչ միայն բնակավայր է, այլև համախմբված համայնք, որտեղ մարդիկ հոգատար են միմյանց հանդեպ։ Չնայած գյուղի փոքր չափերին, այն ունի մեծ ներուժ՝ դառնալու ավելի ակտիվ ու զարգացող միջավայր։ Այստեղի բնությունը, մարդիկ ու նախաձեռնությունները ստեղծում են մի յուրահատուկ մթնոլորտ, որտեղ կարելի է ապրել, զարգանալ և նպաստել ընդհանուր բարօրությանը։ Եթե այսպես շարունակավի Նիզամին ոչ միայն ավելի զարգացած կլինի, այլև օրինակելի համայնք մյուսների համար։Խնդրում եմ Նիզամի համայնքի բնակիչներին քվեարկել որպիսի կարողանանք վերակառուցել  գեղեցիկ  Մշակույթի տուն։
Պատասխանել
ԱՐԱՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ 2 ամիս առաջ
Spasum em Ayntapi gexecik popoxutyan@
Պատասխանել
ՇՈՒՇԱՆ ՎԱՐՈՍՅԱՆ 2 ամիս առաջ
Սպասում ենք Անթապի գեղեցիկ փոփոխություններին
Պատասխանել
ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆ 2 ամիս առաջ
Սպասում ենք Այնթապի գեղեցիկ փոփոխություններին
Պատասխանել
Հեղնար Կոստանյան ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ | Աշխատակազմի առաջատար մասնագետ/ օպերատոր/Մարմարաշեն/ 2 ամիս առաջ
Մարմարաշեն բնակավայրում կառուցել գրադարան:
Պատասխանել
ՀԱՅԿԱԶ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2 ամիս առաջ
Անհամբեր սպասում ենք Նիզամի համայնքի  ծրագրի իրականացմանը
Պատասխանել
ՎԱՀԵ ՄՈՎՍԻՍՅԱՆ 3 ամիս առաջ
Բազմաբնակարան շենքերի մուտքերի դռներով ապահովվում, ինչպես նաև դամաֆոնային հմակարգերի ներրում։
Պատասխանել

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner